News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Փարիզի մետրոյի վեց կայանները վերանվանվել են Աշխարհի գավաթում Ֆրանսիայի ազգային հավաքականի հաղթանակի պատվին, փոխանցում է Vesti-ն:

Երկու կայանների անուններին ավելացվել է գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի եւ դարպասապահ Կգո Լյորիսի անունները: Այժմ Victor Hugo կայանը կկոչվի Victor Hugo Lloris, իսկ Notre-Dame des Champs-ը՝   Notre Didier Deschamps: Եւս մեկ կայարան ստացել է On a 2 Etoiles անվանումը՝ սա հիշեցնում է ֆրանսիական ազգային հավաքականի պատմության մեջ երկրորդ չեմպիոնի տիտղոսի մասին:

Ֆրանսիայի հավաքականը նախօրեին Աշխարհի գավաթի եզրափակիչում 4:2 հաշվով հաղթեց Խորվաթիային եւ դարձավ ֆուտբոլի աշխարհի գավաթի հաղթողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ