News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 3-ամյա երեխան հայտնվել է լվացքի մեքենայի մեջ։ USA.one-ը հայտնում է, որ Լինդսի Մակիվերը կիսվել է պատմությամբ, որը տեղի է ունեցել իր ընտանիքում եւ քիչ է մնացել ողբերգությամբ ավարտվի։ Կնոջ խոսքով, նախորդ շաբաթ իրենց լվացքի մեքենան կոտրվել է, ուստի ամուսինը նորն է գնել։ Հաջորդ օրը առավոտյան ծնողներին արթնացրել է 4-ամյա որդին, որը բարձր ձայնով լաց է եղել։

«Երբ մենք վազեցինք լվացքատուն, տեսանք մեր 3-ամյա Քլոեին լվացիք մեքենայի մեջ, որը արդեն ջրով էր լցվել։ Նա բղավում էր, բայց մենք չէինք լսում»,-պատմում է նա։ Բարեբախտաբար, ծնողներին հաջողվել է արագորեն անջատել այն եւ դուրս հանել Քլոեին, որը միայն մի քանի վնասվածքներ էր ստացել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ