News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
USD
477.78
EUR
534.35
RUB
7.43
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձի հարցով:

«Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու»,–  Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է   առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը»,– գրել է Միրզոյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պատգամավորները նախատեսում են պարզեցնել հանրապետությունից խոշոր եղջերավոր անասունների արտահանումը
Օրինագիծն ուղղված է խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացմանը...
Հայաստանում կխստացնեն խաղատների գործունեության վերահսկողությունը
Խաղատների վերահսկողությունն ավելի կխստանա...
Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. Եվրոն եւս էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Վեդու ջրամբարը կարող է դառնալ ՀՀ-ում կաթիլային ոռոգման ցանցի ամրացման կարեւորագույն ռեսուրսային հանգույց․ Պապիկյան
Իր հերթին ԶՖԳ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի եւ Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին գոհունակություն է հայտնել Վեդու...
Ներխուժում կատարած անձինք եւ նրանց գույքը դեռ Ամուլսարի ծրագրի տարածքում են՝ չնայած Դատարանի վճռին. հայտարարություն
Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները...
Սկզբում վախեցրին, հիմա ուզում են «յուղել». ՀՀ իշխանություններն այդքան էլ խիստ չեն բարձրացնի տուրքերը
Առաջարկվում է իջեցնել գրավատների եւ փոխանակման կետերի պետտուրքերը...