News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը պատրաստ է ավելի կոշտ տնտեսական միջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, եթե «նա չփոխի իր վարքագիծը»: Այս մասին Սենատի երկու հանձնաժողովների լսումներում հայտարարել են ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչները, հաղորդում է Reuters-ը:

«Չնայած Ռուսաստանի չարամիտ գործողությունները շարունակվում են, մենք կարծում ենք, որ նրա արկածախնդրությունը, անշուշտ, թույլ չի տալիս հասկանալ, որ մենք կարող ենք նրան ավելի շատ տնտեսական վնաս հասցնել` օգտագործելով մեր լիազորությունների հզոր տիրույթը: Եվ մենք առանց տատանվելու կանենք դա, եթե Ռուսաստանի վարքագիծը էականորեն  չփոխվի», - Սենատում բանկի հարցերով կոմիտեի նիստում ասել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Սեգալ Մանդելկերը:

Պետքարտուղարի օգնական, Միջազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Քրիստոֆեր Նորդը հայտարարել է, որ Ռուսաստանը ամերիկյան պատժամիջոցների մտավախության պատճառով չեղարկել է երրորդ երկրներին սպառազինությունների մատակարարումը:

Արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ Ուեսթ Միտչելը նշել է, որ պատժամիջոցների վերաբերյալ մտահոգությունը զենքի գործարքների հետ կապված Ռուսաստանին 8-10 միլիարդ դոլար է արժեցել:

Նրա խոսքով, 2013 թվականից Ռուսաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 80 տոկոսով, ինչը «չափազանց շշմեցուցիչ ցուցանիշ է»:

«Ռուսաստանի հանդեպ մեր քաղաքականությունը բխում է այն գիտակցումից, որ ամերիկյան դիվանագիտությունը արդյունավետ լինելու համար պետք է ամրապնդվի ռազմական ուժով», - ասել է Միտչելը՝ ընդգծելով ԱՄՆ պաշտպանական բյուջեի զգալի աճը, այդ թվում Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ամրապնդելու ծրագիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news