News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենը դաշնային դատախազների հետ մեղքի խոստովանության շուրջ համաձայնության է եկել, հաղորդում է ABC News-ը` հղում անելով անանուն աղբյուրներին:

Ավելի վաղ Քոենի փաստաբան Լեննի Դեւիսը հրաժարվել էր այս հարցով մեկնաբանություններ տալ: Քոենը եւ իր մյուս փաստաբան Գայ Պետրիլյոն դեռ չեն պատասխանել մեկնաբանությունների մասին հարցմանը: Հետաքննությունը գլխավորում է Մանհեթենի դատախազ Ջեֆրի Բերմանը: Նրա պաշտոնական ներկայացուցիչը դեռ մեկնաբանություններ չի տվել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Մեղքի խոստովանության մասին համաձայնության շրջանակներում Քոենը կարող է համաձայնել համագործակցել քննության հետ, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք այդ համագործակցությունը կտարածվի այլ դաշնային հետաքննությունների վրա:

Ապրիլին ՀԴԲ գործակալները խուզարկություններ էին անցկացրել Քոենի գրասենյակում եւ հյուրանոցի համարում, որոնք կատարվել էին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գրասենյակի հանձնարարությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news