News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայտնաբերված զենքի մասին հայտարարությունները, այս ամբողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի շրջանակում Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքից ԱԱԾ-ի կողմից ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպին:

Հարցին, թե ապօրինի զենքի հայտնաբերման միջադեպի առնչությամբ հայտնել է, որ այդ զենքի ու տարածքի հետ կապ չունի, այդ դեպքում՝ արդյո՞ք սա իր նկատմամբ վենդետա է համարում, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է. «Անօրինական զենք պահել չի կարելի, եւ ում որ հարկն է, ես ամոթանք արդեն տվել եմ դրա համար։ Հարցի այս կողմում մարդ է, որ սխալական է, եւ հասկացել է իր սխալը։ Բայց ինչ ասես, երբ հարցի մյուս կողմում պետությունն է, որն իրեն պահում է ոգեւորված չար մանկան պես։ Գտած զենքի մասին հայտարարությունները, այս ողջ աժիոտաժը ոչ այլ ինչ է, քան մանկամտություն։ Ինչո՞ւ էիք ի լուր աշխարհի ստուգում դրանց կապը «Մարտի 1»-ի դեպքերի հետ, միանգամից վերջին 20 տարիների բոլոր միջազգային զինված հակամարտությունների հետ կապն էլ ստուգեիք։ Ամոթ է»:

Աբրահամյանը նաեւ հավելել է, որ նոր իշխանությունները դեռ երիտասարդ են, չեն ընկալում, որ մարդկանց հանիրավի անվանարկել չի կարելի։

Վերջին օրերին շրջանառվող թեմաներից է նաեւ Հայաստանում չգրանցված, այսպես ասած, «ստվերային այգիների» առկայությունը, որտեղ նույնպես շրջանառվում է Աբրահամյանի անունը: Այս մասին հարցին էլ պատասխանել է. «Ղեկավարել իրականում այլ բան է նշանակում, ու կոնկրետ այս դեպքում նշանակում է ծաղկեցնել ամենավատ ու անպիտան հողն այնպես, որ քո անձնական օրինակով այլոց մղես բարիք ստեղծելու։ Ղեկավարել՝ չի նշանակում հարվածել, անհիմն ստորացնել, անվանարկել ու հաճույք ստանալ։ Ճիշտ հակառակն է նշանակում։ Շատ բան կպարզվի, իր տեղը կընկնի, սեւ ու սպիտակի օրերը կանցնեն, ոգեւորվածները կսառեն, լուռ նստածները կոգեւորվեն: Ամեն ինչ կանցնի, բայց անպիտան ու անմշակ լքված հողերի վրա այգին կշարունակի ծաղկել ու բերք տալ»:

Ի՞նչ ուղղությամբ է այժմ շարժվում Հայաստանը հարցին ի պատասխան՝ նախկին վարչապետն ասել է, որ առաջ կարելի է գնալ միայն, երբ թեթեւ ես ու արագ, իսկ երբ ամեն քայլդ կոնկրետ մարդկանց ճակատագրերի հետ խաղ է, որ խեղում է դրանք, այդ բեռը քայլ առ քայլ ծանրանում է ուսերիդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ