News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2019 թվականից Հայաստանում բուսական եւ կենդանական մթերքների մոնիթորինք կիրականացվի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը։

Նրա խոսքերով՝ լաբորատոր հետազոտությունների համար փորձանմուշները կվերցվեն մասնավորապես սպանդանոցներից եւ մսի ֆերմաներից։ Մսի եւ կենդանական ծագման մթերքների մեջ կստուգվեն անասնաբուժության ոլորտում օգտագործվող դեղամիջոցների մնացորդների, ինչպես նաեւ հակաբիոտիկների եւ թունավոր տարրերի առկայությունը։

Ինչ վերաբերում է բուսական ծագման մթերքներին, ապա այստեղ ուշադրության կենտրոնում կլինի պեստիցիդների մնացորդային քանակությունը։ Մոնիթորինգ կանցկացվի նաեւ ջերմոցային տնտեսություններում եւ խաղողի այգիներում։

Դանիելյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանում խստացվել է ներմուծվող թռչնամսի եւ կենդանական ծագման այլ մթերքների մաքսային եւ լաբորատոր վերահսկողությունը։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ