News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ալավերդու պնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում: գործարանի մոտ 650 աշխատակիցներ, ի նշան գործարանը փակվելու դեմ բողոքի, 1 ժամից ավելի փակել են Ալավերդու միջպետական ճանապարհը:

NEWS.am-ի հետ զրույցում «SOS Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը պատմեց, որ աշխատակիցների հետ բողոքի ակցիային մասնակցում է նաեւ գործարանի գործադիր ղեկավարությունը:

«Ճիշտ է, աշխատակիները դեռ պաշտոնապես ազատված չեն աշխատանքից, բայց այսօրվանից գործարանը տեխնիկապես չի աշխատում: Գործարանի աշխատակիցներն պահանջում են,  որ կառավարություն  ամենի ինչ անի, որ գործարանը չփակվի: Խնդիրն այն է, որ աշխատակիցները նույնիսկ չգիտեն՝ իրականում ինչ համար է գործարանը փակվում՝ բնապահպանական, թե ֆիանանսական խնդիրների պխատճառով: Կարեւոր է, որ բացատրեն աշխատակիցներին, թե որն է գործարանի փակման պատճառը»,-ասաց նա:

Ըստ Օլեգ Դուլգարյանի՝ այսօր նախատեսվում է հանդիպում Ալավերդու պղնձաձուլական գործարանի սեփականատեր Վալերի Մեջլումյանի եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջեւ:

Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ խնդիրների առջեւ է կանգնած: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն այլեւս չի աշխատելու եւ արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:

Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնականաբար, տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:

Գործարանի փակվելու դեպքում 630 մարդ կմնա առանց աշխատանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ