News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում սկսվում է մեքսիկացի Էլ Չապո (գաճաճ) անունով հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի դատավարությունը։

Դատին մասնակցելու համար եկել է նրա կինը։ Բրուքլինում գտնվող դատարանի շենքը շրջապատել են իրավապահ մարմինները։ Երդվյալ ատենակալների անունները գաղտնի է պահվում։ 12 ատենակալներին եւ նրանց 6 փոխարինողներին պետք է ոստիկանության ուղեկցությամբ բերեն դատարանի դահլիճ եւ այդպես էլ տանեն։ Զինված պահակախումբը դատավարության ողջ ընթացքում կշրջափակի դատարանի շենքը, որի մուտքին մետաղորսիչներ կտեղադրվեն։

Գուսմանին մենախցում են պահում։ Նրան թույլ չեն տալիս հանդիպել կնոջ հետ, որպեսզի նրա միջոցով իր հանցակիցներին հաղորդագրություն չուղարկի։

Դատարանում հանդես կգան ավելի քան տասը վկաներ, ովքեր դատախազի խոսքերով՝ իրենց կյանքն են վտանգում։

Էլ Չապոյին, որը արտահանձնվել էր Միացյալ Նահանգներին, թմրամիջոցների առեւտրի, փողերի լվացման, սպանությունների եւ առեւանգումների մեղադրանքով, ցմահ բանտարկություն է սպառնում:

Էլ Չապոն ավելի քան 20 տարի համարվում էր ԱՄՆ-ում ամենաորոնվող հանցագործը՝ Ալ Կապոնեից հետո։ 2013թ․ Չիկագոյի քրեական հանցանքների հանձնաժողովի կողմից նարկոբարոնը հայտարարվել է «հասարակության թիվ մեկ թշնամի»։ Գուսմանին հաջողվել է երկու անգամ փախչել մեքսիկական բանտից՝ առաջին անգամ նա թաքնվել է սպիտակեղենի սայլակում, իսկ երկրորդ անգամ փախել է մինչեւ բանտային բաղնիք փորված թունելով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ