News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում արհեստական «աստղային անձրեւ» կհրահրեն

Ճապոնիայում 2019թ․ հունվարին կարձակեն արբանյակ, որի օգնութամբ աշխարհում առաջին անգամ «աստղային անձրեւ» կտեղա։

Նշվում է, որ արբանյակին ուղեծիր կտանի ճապոնական տիեզերական JAXA գործակալության «Էպսիլիոն-4» հրթիռակիրը։ Այսպիսով «աստղային անձրեւը» 2020թ․ գարնանը Հերոսիմայի մերձակայքում 6 մլն մարդ կարող է տեսնել՝ տեղեկացնում է «360» հեռուստաալիքը։

Արբանյակի մեջ կտեղադրվեն 1 սմ տրամագծով 400 մետաղական գնդիկներ, որոնք կբոցավառվեն մթնոլորտ մտնելիս։

Ընկերության մամուլի ծառայությունում հայտնել են, որ արհեստական «անձրեւը» շրջակա միջավայրին չի վնասի։ «Էպսիլիոն-4»-ի արձակումը նախատեսված է իրականացնել Ուտինոուրա տիեզերակայանից՝ 2019թ․ հունվարի 17-ին։

Հետագայում ALE ընկերությունը ծրագրում է նման մետեորներ վաճառել տոները յուրօրինակ անցկացնել ցանկացողներին։ Հիմա դրանց արժեքը մոտ 10 000 դոլար է, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը՝ 8 մլն դոլար։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ