News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայում ոստիկանությունը համապատասխան օրենքը չեղյալ հայտարարելուց առաջ կնոջը մեղադրել է «կախարդության խարդախ գործունեության մեջ»՝ տեղեկացնում է Newsweek-ը։

33-ամյա Տիֆանի Բաթչը մեղադրվել է նրանում, որ ձեւացրել է, թե կախարդություններ կարող է անել եւ ապագա գուշակել, ինչը հակասում է Կանադայի ՔՕ-ին։

Ոստիկանությունը հայտարարել է, որ Բաթչն «իրեն համարում է ինքնահռչակ մեդիում, պայծառատես»։ Ենթադրվում է, որ նա գումար է վերցրել մարդկանցից իբր «պոտենցիալ վտանգից» պաշտպանելու համար։

CBC-ը հայտնում է, որ մեղադրանքը նրան ներկայացվել է դեկտեմբերի 11-ին՝ երկու օր առաջ այն բանից, երբ կանադական կառավարությունը չեղյալ է համարել այդ մասին օրենքը եւ էլի մի քանի օրենքներ, որոնք հնացած են ճանաչվել։

Բաթչը, ում անվանում են «Հյուսիսի սպիտակ վհուկ», ժխտում է, որ ինքը ձեւացրել է, թե կարող է կախարդել, որպեսզի որեւէ մեկին ազատի փողերի անեծքից։ «Մարդիկ այստեղ ինձ վհուկ են հայտարարել եւ նույնիսկ անուն դրել, սակայն ես կախարդ չեմ։ Ես էքստրասենս եմ»,- ասել է նա CBC-ի հետ զրույցում։

Այն, որ օրենքը չեղյալ է հայտարարվել, չի նշանակում, որ Բաթչը կազատվի պատասխանատվությունից, քանի որ նրան ավելի վաղ է մեղադրանք ներկայացվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ