News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Արցախի շփման գծում այս տարվա առաջին օրերին իրավիճակը հանգիստ է եղել։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գրեթե չկան»,– ասաց Սենոր Հասրաթյանը։

Նա նշեց, որ 2018 թվականի հետ համեմատած  իրավիճակն ավելի հանդարտ է, իսկ նախորդ տարին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է համարել հարաբերական կայուն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ