News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է գործուն մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշման գործին, քանի որ Ստեփանակերտի անմիջական մասնակցությունը բանակցություններին այս ամիսներին եղել է հայկական կողմի կարեւոր մոտեցումներից մեկը։ Այս մասին իր ելույթում, ներկայացնելով կառավարության 5 տարիների ծրագիրը, փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Բաքվի դիրքորոշմանը՝ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական ղեկավարությունն ինչպես առաջ, այնպես էլ հիմա բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության հայտարարություններին արձագանքում է հետեւյալ կերպ. եթե հայկական կողմը բանակցություններին ներգրավի ԼՂՀ-ն, ապա Բաքուն, իր հերթին, կպնդի, որ դրանց մասնակցի Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը։ «Իրականում Ադրբեջանի այս դիրքորոշումը կարիք ունի լրջագույն պարզաբանումների։ Բանն այն է, որ Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքն այս ամբողջ ընթացքում մասնակցել է բանակցություններին։ Ինչպե՞ս։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այս ամբողջ ընթացքում Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքը մասնակցում է Ադրբեջանի խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, նրանք Ադրբեջանի քաղաքացիներն են, հետեւաբար՝ Ադրբեջանի նախագահն ընտրվել է այդ թվում նաեւ «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» կողմից»,- ասել է Փաշինյանը։

Այսպիսով, Հայաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի նախագահը եւ խորհրդարանն ունեն մանդատ, որպեսզի բանակցություններ վարեն այդ քաղաքացիների անունից։ Ընդ որում՝ նա նշել է, որ Բաքվի դիրքորոշումը «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» մասնակցության վերաբերյալ՝ բանակցություններում մի շարք հարցեր է առաջացնում։ «Մասնավորապես, արդյո՞ք դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները լիազորված չեն ներկայացնելու ամբողջ ադրբեջանական պետությունը բանակցություններում։ Եթե Ադրբեջանում կան քաղաքացիներ, որոնց երկրի ղեկավարությունն իրավասու չէ ներկայացնել բանակցություններում, ուրեմն հարց է ծագում՝ իրավասո՞ւ է արդյոք ղեկավարությունը ներկայացնել մնացած փոքրամասնությունների ներկայացուցիչներին։ Եթե ոչ, ապա այդ ի՞նչ մանդատով է Ադրբեջանի կառավարությունն առհասարակ մասնակցում բանակցություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը հավաստիացրել է, որ տեսնում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին բանակցային գործընթացում ներգրավելու կոնկրետ ձեւերն ու մեթոդները։ Այդ մեթոդները եւ ձեւերը, ըստ նրա, կքննարկվեն Հայաստանի միջազգային գործընկերների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը հաստատում են, որ Արցախը պատկանում է հայերին. Հայ դատի հանձնախումբ
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հրապարակել է գաղտնազերծված հաշվետվություններ...
Քննարկվել է Արցախի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ուղու հարցը. հանդիպում պետդեպի ներկայացուցիչների հետ
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը բանակցել է պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ...
ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի շփման գծում՝ Մարտունու շրջանի հարավ-արեւելքում
Արցախի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել գործընթացին եւ ապահովել առաքելության անդամների անվտանգությունը...
Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ներկայումս անորոշ վիճակ է. Լարիսա Ալավերդյան
Ցավոք,ամենաբնութագրիչը, դա անորոշության շատ բարձր, ես կասեի՝ վերին աստիճանի անհանգստացնող վիճակ է…
Մենք առաջարկում ենք ձեւ անելը դադարեցնել եւ անցնել բովանդակային իրական քննարկումների. Փաշինյանը՝ Արցախի հարցի մասին
Հայաստանը, Արցախը սպառնալիքների ներքո Արցախի հարցի կարգավորման չի գնա...
Եթե էդքան հեշտ էր Ղարաբաղյան հարցը լուծելը, պարոն Բրայզան թող համանախագահ ընտրված ժամանակ լուծեր. Փաշինյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումների ընթացքում ասվել է…