News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սենատորներ Ջեսիկա Ռամոսը, Ջուլիա Սալազարը եւ Բրեդ Հոյլմանը, ինչպես նաեւ Ասամբլեայի անդամ Ռիչարդ Գոտֆրիդը առաջարկել են փոփոխել Նյու Յորք նահանգի Քրեական օրենսգիրքը , որպեսզի ապաքրեականացնեն մարմնավաճառությունը՝ հայտնում է USA.one-ը։

Օրենսդիրների այս խումբն այժմ ակտիվորեն համագործակցում է Decrim NY-ի՝ այն խմբակցության հետ, որը «ապաքրեականացնում եւ լվանում է Նյու Յորքում եւ նահանգում սեքս-առեւտրի վրայից խարանը»։

«Քրեականացումը հաշվի է առնում, թե ինչու են մարդիկ վաճառում սեքսը։ Որովհետեւ մեծ մասը դա անում է տնտեսական անհրաժեշտությունից ելնելով՝ վճարելու համար վարձերը, տուն վարձակալելու եւ տուն ուտելիք տանելու համար»,- Dailу News-ի սյունակում հայտարարել են Ռամոսը եւ Սալազարը։

Նահանգի սենատորների խոսքերով, 10 մարդուց 9-ը, որոնք ձերբակալվել են մերսման սրահում ստուգումների ժամանակ, երբ սեքս-ծառայություններ էին մատուցում, եղել են ներգաղթյալներ, իսկ նրանց մեծ մասը՝ առանց փաստաթղթերի ասիացիներ։ Առավել հաճախ սեքս-ինդուստրիայում ընդգրկվում են ԼԳՏԲ ներկայացուցիչները, սեւամորթները, ներգաղթյալները եւ հաշմանդամները։ Սակայն օրենսդիրները կարծում են, որ դրանում մեղավորը ոչ թե մարդիկ են, այլ ստեղծված հանգամանքները եւ կառավարության կողմից անհրաժեշտ օգնության բացակայությունը։ Ռամոսը եւ Սալազարը նաեւ առաջարկել են ոչնչացնել մարմնավաճառությամբ զբաղվողների մասին բոլոր գրանցումները, որպեսզի նրանք կարողանան կյանքը նոր էջից սկսել։

Ներկայում միակ նահանգը (այն էլ մի քանի շրջաններում), որտեղ մարմնավաճառությունը օրինական է, Նեւադան է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ