Ադամանդային միլիարդատերը մահացել է առնանդամի մեծացման վիրահատության ժամանակ
Ֆրանսիայում առնանդամի մեծացման վիրահատության ժամանակ մահացել է ադամանդների առքուվաճառքով զբաղվող հայտնի իսրայելցի միլիարդատեր 65-ամյա Էխուդ Արյե Լանիադոն՝ հայտնում է Mirror-ը։
Նա մահացել է սրտի անբավարարությունից այն բանից հետո, երբ նրա առնանդամի մեջ նյութ են ներարկել, հստակեցնում է թերթը։
Լանիադոյի ընկերներից մեկի խոսքերով, տղամարդը ցածրահասակ էր եւ միշտ կենտրոնանում էր իր արտաքինի վրա եւ այն բանի վրա, թե ինչպես են իրեն ընդունում ուրիշները։
Լանիադոն չմշակված ադամանդների գնահատման ոլորտում համարվում էր միջազգային մակարդակով խոշորագուն փորձագետ։