Փենսիլվանիայում նախկին մանկաբույժը դատապարտվել է 79 տարվա ազատազրկման՝ փոքրիկ պացիենտներին սեռական բռնության ենթարկելու համար՝ հայտնում է AP-ը։
Ջոնսթաունից բժիշկ Ջոնի Բարտոն դատապարտվել է տասը կետերով, այդ թվում՝ երեխաների վրա ծանրացնող հանգամանքներում անպարկեշտ հարձակումների համար։ Մեղադրողներն ասում են, որ նա տարիներով իր աշխատասենյակում նվաստացրել է տղաներին ու աղջիկներին։
Նրա զոհերը եղել են 8-12 տարեկան երեխաներ։ Նրանցից մեկը նորածին է եղել։