News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հետ առեւտրային բանակցությունների Եվրոպական միության պլանները բոլորովին չեն համապատասխանում նրան, ինչը պահանջվում է, եւ պաշտոնական բանակցությունները հետաձգելու գաղափարը չի աշխատի։ Այս մասին հայտարարել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան Գորդոն Սոնդլենդը՝ հայտնում է Reuters-ը։

Եվրոպական հանձնաժողովը, որը 28 անդամ-երկրների անունից առեւտրային գործարքների մասին բանակցություններ է վարում, կառավարությունների հաստատմանն է ներկայացրել երկու բանակցային մանդատ, մեկը արդյունաբերական ապրանքների ներկրման տուրքերի նվազեցման, մյուսը այն մասին, որ ընկերություններն ավելի հեշտ վաճառեն իրենց ապրանքները Ատլանտիկայի երկու կողմերում։

«Մանդատը բոլորովին չի համապատասխանում նրան, ինչը հուլիսին քննարկել էին ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»,- ասել է Սոնդլենդը։

ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային հակամարտությունը կարգավորվել էր Թրամփի եւ Յունկերի հանդիպումից հետո, երբ Թրամփը համաձայնել էր հետաձգել ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների վրա տուրքերի սահմանումը, քանի դեռ կողմերը աշխատում են տնտեսական կապերը բարելավելու ուղղությամբ։

Սակայն մինչ այժմ ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ պաշտոնական առեւտրային բանակցությունների հարցում։ Գերմանիան պնդում է, որ դրանք շուտ մեկնարկեն, Ֆրանսիան պահանջում է ավելի շատ ժամանակ։

Սոնդլենդի կարծիքով, բանակցությունների հետաձգումը հետեւանքներ կունենա։ «Որքան շատ է ԵՄ ղեկավարությունը հետաձգման հետ կապված խաղեր խաղում, այնքան շատ մենք ստիպված կլինենք օգտագործել հարաբերությաունների վերակառուցման լծակները»,- ասել է նա։ Սոնդլենդը նաեւ նշել է, որ Եվրոպայում ոմանց թվում է, թե կարելի է ուղղակի սպասել ԱՄՆ նոր նախագահին, սակայն այդ մարտավարությունը չի աշխատի։

Անցյալ շաբաթ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել էր, որ բանակցությունները գտնվում են «լիակատար փակուղու մեջ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ