ԱՄՆ-ի 20 նահանգների իշխանությունները Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման մտադրության պատճառով Թրամփի դեմ հայց են ներկայացրել, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի կայքին:
նշվում է, որ հայցվորները մտադիր են կասեցնել Սպիտակ տան ղեկավարի՝ այդ նախագծի համար դաշնային բյուջեից 1.6 մլրդ դոլարի հատկացման ապօրինի փորձը:
Նահանգների իշխանությունները հայտարարել են, որ այդ գումարները նախատեսված են իրավապահ մարմինների ֆիանանսավորմանը, թմրավաճառքի դեմ պայքարին եւ ռազմական օբյեկտների շինարարությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի ծրագրերից դժգոհ են Տեխասի ֆերմերները, որոնց հողերի վրա նախագահը մտադիր է պատ կառուցել: Այնուհետ հայտնի էր դարձել, որ 16 նահանգներ նրա դեմ դատարան են դիմել:
Սակայն նախագահը չի նահանջում: 2019-ի մարտին նա հայտարարել է, որ մտադիր է եւս 8.6 մլրդ դոլար խնդրել սահմանամերձ արգելափակոցի համար:





























