News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Մարտի Մեկի գործով սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ մեղադրվող Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբանը ծանոթացել է Գեւորգյանի վերաբերյալ քրեական գործի  ողջ նյութերին եւ հանգել այն հետեւության, որ քրեական գործով չի հիմնավորվել Արմեն Գեւորգյանին առաջադրված մեղադրանքը եւ նրա  առնչությունը իրեն վերագրվող  հանցավոր արարքների կատարման մեջ։

NEWS.am–ի հետ զրույցում Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գործի ամբողջական նյութերին ծանոթանալուց հետո էլ պաշտպանական կողմի դիրքորոշումը չի փոխվել։

Անդրադառնալով Արմեն Գեւորգյանին վերագրվող՝ Սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու դրվագին, փաստաբանն ասաց.

«Վարույթն իրականացնող մարմինն օժանդակությունը կապում է Արմեն Գեւորգյանի  կողմից ՍԴ նախկին անդամ Վալերի Պոոսյանի վրա ազդեցություն գործադրելու հետ, ըստ որի՝ Վալերի Պողոսյանն իբրեւ պետք է  մասնակցեր Լեւեոն Տեր–Պետրոսյանի կողմից ներկայացված դիմումի քննությանը եւ դեմ քվեարկեր, մինչդեռ պաշտպանի խոսքով՝  Վալերի Պողոսյանը չի մասնակցել դիմումի քննությանը հիվանդության պատճառով, ինչը  հաստատել է նաև Պողոսյանն իր տված ցուցմունքում»,–ասաց նա։

Պաշտպանը նկատեց, որ Գեւորգյանին առաջադրված մեղադրանքի որոշման մեջ որոշակիացված չէ, թե իր պաշտպանյալն ի՞նչ այլ գործողություններով է օժանդակել Ռոբերտ Քոչարյանին Սահմանադրական կարգը տապալելու հարցում։

«Եթե մի դեպքում  օժանդակելու դրվագը որոշակիացված է, ապա այս դեպքում  պաշտպանական կողմի համար անորոշ է, թե որոնք են այլ գործողությունները։ Մենք ուզում ենք  հասկանալ, թե Արմեն Գեւորգյանն իր պաշտոնում կոնկրետ ի՞նչ գործողություններ է կատարել, որոնք վարույթն իրականացնող մարմինը գնահատել է, որպես սահմանդրական կարգի տապալմանն օժանդակել»,–ասաց նա ՝ընդգծելով որ մեղադրանքի որոշումն այս մասով հստակեցված չէ։

Իսկ ինչ վերաբերվում է Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ կաշառք ստանալու դրվագին, Էրիկ Ալեքսանյանն ասաց.

«Կաշառքի դրվագով ընդամենը Սիլվա Համբարձումյանի ցուցմունքն է, այլ անձանց ցուցմունքներ առկա չեն, գործի նախաքննության ընթացքում Սիլվա Համբարձումյանը մոտ 5 ցուցմունք է տվել, որոնք բոլորն էլ իրարամերժ են, մեկը մյուսին հակասում են,  եւ այդ ապացույցները որեւէ արժանահավատության հիմք չեն ստեղծում»,–ասաց նա։

Փաստաբանը նաեւ նշեց, որ գործի նախաքննության ընթացքում առերեսում չի եղել իր պաշտպանյալի եւ Սիլվա Համբարձումյանի միջեւ, մինչդեռ ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինը պետք է ապահովեր մեղադրյալի՝ հակընդեմ հարցման իրավունքը։

«Թեեւ մենք դատարանում կարող ենք օգտվել այդ իրավունքից, սակայն գործի  լրիվության եւ օբյեկտիվության տեսանկյունից  նախաքննական մարմինն ուղղակի պարտավոր էր առերես հարցաքննել Սիլվա Համբարձումյանին ու Արմեն  Գեւորգյանին»,–ասաց նա։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արմեն Գեւորգյանը 2006 թվականի փետրվարից մինչեւ 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու եւ ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գեւորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գորն արդեն ուղարկվել է դատարան եւ մակագրվել դատավոր Վարդան Գրիգորյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ