News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոպիտ սխալ է։ NEWS.am-ի հետ զրույցում Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցի հիմնադիր, «Մոնարխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, բարերար Սերգեյ Համբարձումյանը այսպես արձագանքեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը վերանվանելու՝ Երևանի ավագանու որոշմանը։

«Կոպիտ սխալ է, ոչ քաղաքավարի քայլ։ Ի սկզբանե դեմ եմ եղել այդ որոշմանը»,– ասաց Համբարձումյանը։

Նշենք, այսօր՝ մայիսի 8–ին կայացած ավագանու նիստին Երեւանի ավագանին դպրոցի անվանափոխության որոշումն ընդունել է 52 կողմ, 0 դեմ եւ 5 ձեռնպահ ձայներով: Երեւանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցն անվանափոխվել է «Երեւանի գեղասահքի եւ հոկեյի մարզադպրոց»:

Նման նախաձեռնության պատճառն այն է, որ գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն, ռուս Իրինա Ռոդնինան փետրվարի 26-ին մասնակցել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հակահայկական երթին։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում Սերգեյ Համբարձումյանն ասել էր. «Այո, ես կտրականապես դեմ եմ դպրոցի վերանվանմանը: Դպրոցը Երեւանին է նվիրվել արդեն Իրինա Ռոդնինայի անվան շնորհմամբ, եւ սա հայտնի փաստ է: Ռոդնինան, չնայած ինձ համար անընդունելի հայտարարություններին, որ կատարել է Բաքվում, մնում է լենգենդար մարզիկ, եւ ես մտադիր չեմ մոռացության մատնելու նրա վաստակը, բարեկամական հարաբերությունները եւ հայ երեխաներին իր վարպետությունը սովորեցնելու նրա անկեղծ պատրաստակամությունը: Միաժամանակ, ես Իրինա Կոնստանտինովնային փոխանցեցի նյութեր՝ Բաքվում նրա արծարծած պատմական իրադարձությունների վերաբերյալ եւ հույս ունեմ, որ նրան հասցրեցի դրանց մասին ճշմարտությունը»։

Հիշեցնենք, որ գեղասահքի մարզադպրոցը բացվել է 2015 թվականին:

Սերգեյ Համբարձումյանը կտրականապես դեմ է Երեւանի գեղասահքի դպրոցի վերանվանմանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ