News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շուտով կլինի առաջին ուսումնական ծրագիրը՝ դպրոց–ֆերմա, դպրոց–այգի, որի հիմման վրա մենք գյուղտնտեսությամբ զբաղվող անձանց կսովորեցնենք եւ արագ կմտցնենք շուկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Նրա խոսքով առաջիկայում կլինեն ավելի երկարաժամկետ գյուղատնտեսական եւ կրթական ծրագրեր։

«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Տավուշում կստեղծվի առնվազն 1 գյուղատնտեսական քոլեջ, որը կլինի դուալ կրթությամբ, զուգահեռաբար մեր երեխաները ոչ միայն կսովորեն այլեւ կաշխատեն եւ նույնիսկ կվաստակեն եւ շատ արագ կմտնեն աշխատաշուկա»,– ասաց մարզպետը։

Չոբանյանը հպարտությամբ նշեց նոր ծրագրի մասին. «Մենք շուտով կունենանք Տավուշի ռադիո եւ Տավուշի հեռուստատեսություն, որը հատկապես խորհրդատվական նշանակություն կունենա մեր տարածաշրջանի համար։ Կլինեն խորհրդատվական եւ մասնագիտական ծրագրեր, որոնք պիտի նպաստեն մեր տնտեսությանն, մշակույթի եւ կրթական ոլորտի զարգացմանը»։

Տպել
Ամենաշատ