News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 19
USD
405.79
EUR
412.81
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ ողջունելով այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ-ում:

Այս մասին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մեր կուսակցությունն ընտրել է համերաշխության եւ հանդուրժողականության գործելաոճ՝ կոչ անելով մյուս քաղաքական ուժերին եւս այդ հարցում լինել սկզբունքային: «Ազատ հայրենիք» կուսակցությունը պատրաստ է համագործակցելու Արցախում գործող բոլոր քաղաքական ուժերի հետ՝ անհրաժեշտության դեպքում դաշինքով մասնակցելով 2020 թվականին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին», – մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Ըստ նրա՝ առավել քան երբեւէ անհրաժեշտ է լինել միասնական:

«Ունենալով արտաքին վտանգ՝ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են տարբեր գործոնների ազդեցությամբ փորձում ջլատել մեր ուժերը, պառակտելով ներքին միասնականությունը՝ փորձում վերջակետ դնել Ղարաբաղյան խնդրին: Մենք միայն միասնականությամբ կարող ենք պայքարել՝ համախմբվելով մեր ազգային գաղափարների շուրջ»,- նշել է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը:

Կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, եւ ըստ այդմ` 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը․ Դավիթ Բաբայան
Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ․․․
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցվել
Իր խոսքում Սրբազանը կարեւորել է Աստծո պարգեւածը բազմացնելն ու եկող սերնդին փոխանցելը…
ԱՀ ԱԺ նախագահը ԱՀ–ում հայտարարված սգո օրերի կապակցությամբ հանդիպում է ունեցել խորհրդարանականների հետ
Մեկ րոպե լռությամբ հարգեցին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված անմեղ նահատակների հիշատակը․․․
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով անմեղ զոհերի հիշատակը․․․
«Անհրաժեշտության դեպքում Արցախի փրկարարները Ձեր կողքին են». ԱՀ ՆԳ նախարարը՝ «Սուրմալու»-ի դեպքերի մասին
Անմեղ զոհերի հոգիներին հանգստություն, հարազատներին ուժ եւ համբերություն…
Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել
Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ եւ ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ…
Ֆոտոռեպորտաժներ