News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ Խորեն Ստեփանյանը 1 միլիոն դրամ վարկ է վերցրել բանկից, ազնվամորու տնկիներ գնել, շուրջ 2 ամիս ոռոգման ջուր չունենալու պատճառով տնկիները չորացել են: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խորեն Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ այդ բուսատեսակը, սովորաբար, ջրում են 3-4 անգամ, բայց ինքը 1 անգամ է միայն ջրել.«Հիմա ես պետք է ջրեի երրորդ կամ չորրորդ անգամ, բայց դեռ մեկ անգամ եմ ջրել:

Ես հիմա իրենց այսօրվա տված ջրով չգիտեմ՝ գոնե կարող եմ վերակենդանացնել այդ բույսերին, բայց հավանական է, որ չի օգնի արդեն, մեռած է բույսը»։

Ստեփանյանը նշեց, որ դիմել է համայնքի գյուղատնտեսին, նա էլ առաջարկել է դիմել Կոտայքի մարզի Ջրային կոմիտե. «Կանադա չմեկնեցի, 1 միլիոն վարկ վերցրի ու փոշմանեցի: Անտարբերությունից շատ հիասթափված ու բարկացած եմ: Մինչեւ հեղափոխությունը որոշել էի մեկնել, եղավ հեղափոխությունը, որոշեցի մնամ եւ հիմա ես ավելի վատ վիճակում եմ: Այսօր այցելել եմ մարզի Ջրային կոմիտե, ինձ ասացին, որ կառավարության որոշում չի եղել, որ Սեւանից ջուր բաց թողեն»»

Նա դիմել է նաեւ Ջրային կոմիտեին, բայց դարձյալ անարդյունք․ «Իրենք էլ ներկայացրել են իրենց խնդիրները, որ իրենց մոտ էլ տեխնիկական բազմաթիվ հարցեր կան: Պարզաբանեցին, որ ոռոգման ջուրը իրենց ջրառից են ստանում, նոր մատակարարում բաժանորդներին: Ասաց, որ եթե ջրառը իրենց ջուր տրամադրեր մայիսի 15-20-ը, եւ իրենք էլ, որ ջուր ունենային ու ջուր չմատակարարեին՝ այդ դեպքում իմ վնասը կփոխհատուցեին, բայց քանի որ ջրառը ջուր չի տվել, իրենք էլ չունեն որեւէ պարտավորություն»։

Սեւանից ջուր բաց թողնելու որոշումը արդեն կա, բայց բնակիչը այն խիստ ուշացած է համարում․ «Պատասխանը, բնականաբար, ինձ չի գոհացնում, որովհետեւ ես այս դեպքում, տուժող կողմ եմ: Իմ 1 միլիոն վարկն ո՞վ է փակելու: Ես պարտվածի կարգավիճակում չեմ ուզում մնալ»:

Տպել
Ամենաշատ