News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նախօրեին Հրազդանում ջրանցքն ընկնելու հետեւանքով մահացած 9-ամյա տղան՝  Նարեկ Գալստյանը, Հրազդանի Միկրոշրջան թաղամասից էր:

Նարեկի ընտանիքն ապրում է սոցիալապես ծանր պայմաններում. նրանց ընտանեկան խնդիրներին NEWS.am-ն անդրադարձել էր տարիներ առաջ:

Նարեկը տան միակ տղան էր, երեխաներից մեծը: Բացի նրանից, ընտանիքում եւս երեք աղջիկներ կան: Մայրը՝ Քրիստինեն, այժմ սպասում է 5-րդ երեխային:

Նարեկի ծնողները մանկատան սաներ են եղել: Հետո ամուսնացել են եւ տեղափոխվել՝ ապրելու Հրազդան քաղաք:

Հիշեցնենք, որ Նարեկի մայրը՝ Քրիստինեն, օրվա հացը վաստակում էր Միկրոշրջանի շուկայում մաքրություն անելով: Ամուսինը մեկնել էր արտագնա աշխատանքի: Այժմ երկրից դուրս է, վաղը պիտի վերադառնա:

Մահացած երեխայի մայրն այսօր Կոտայքի մարզպետարան էր գնացել եւ դիմում գրել երեխայի հուղարկավորության ծախսերը հոգալու համար: NEWS.am-ի հետ զրույցում մայրը նշել է, որ հնարավորություն չունեն անգամ տարրական հարցերը լուծելու:

Նա պատմել է նաեւ կատարվածի մասին. «Ես չեմ իմացել, որ գնում են կանալ էրեխեքը: Եկան ինձ ասացին՝ ուզում ենք քեֆ անենք, ասեցի՝ շենքի հայաթում կանեք: Ու ես գնացի փարոսը ստացա, պարտքերս բաժանեցի, նորից նիսյա առեւտուր արեցի, իջա տուն, տեսա Նարեկը հայաթում չի: Հարցուփորձ եմ արել, բայց ոչ մեկ բան չէր ասում: Ավելի ուշ, դեռ երեխուն ման էի գալիս, իմացա, որ խեղդվելա»:

Քրիստինեի հարակից շենքերի բնակիչները ցավով էին խոսում տղայի մահվան մասին: Նրան ճանաչողները նշում էին, որ շատ խելոք, համեստ երեխա էր: Նաեւ հայտնում էին, որ տղան մշտապես մոր կողքին է եղել ու մոր հետ էր կապված:

Թե ինչպես է առանց մոր գիտության գնացել լողանալու, չեն հասկանում. «Շուկայի առեւտրականները Նարեկին շատ էին սիրում, կերակրում էին,  երբ մայրն աշխատում էր, դասերն էին սովորացնում: Ինքն արյունով երեխա էր, ափսոս էր, գնաց, կորավ»,-պատմում էին Նարեկին ճանաչողները:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ հունիսի 24-ին, ժամը 15:51-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի օղակաձեւ խաչմերուկի մոտակայքում 9 տարեկան երեխան ընկել է ջրանցքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ եւ Սեւան քաղաքի հատուկ ջրափրկարարական ջոկատը:

«Փրկարարները «Հրազդան» ՀԷԿ-ի թիվ 3 ջրանցքում՝ ընկած վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերել են Ն.Գ.-ի (ծնված 2009 թ.) դին, դուրս բերել եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»:

Գալստյանների ընտանիքն ապրում է անմարդկային պայմաններում. 7 տարեկան տղան գերադասում է գիշերօթիկ դպրոցը

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ