News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը ցուցմունք է տվել իր դեմ ներկայացված մահափորձի գործով։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը։

Փաստաբանը հայտնեց, որ Մելիք Մանուկյանը հարցաքննության ընթացքում պնդել է, որ չի ճանաչում և երբևէ առնչություն չի ունեցել գործով կալանավորված անձանց հետ։

Փաստաբանի կարծիքով՝ հանցագործությունը պատվիրված է եղել, սակայն տեղյակ չէ, թե նախաքննական մարմինն ինչ քայլեր է ձեռնարկում պատվիրատուներին բացահայտելու ուղղությամբ ։

Անդրադառնալով Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի դեպքի վայրի եռաչափ մոդելավորմանը, պաշտպանը  նշեց, որ տեսանյութում սխալ է ներկայացված պայթյունի պահը։

«Պայթյունն առաջացել է, երբ Մելիք Մանուկյանին պատկանող «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայի աջ անիվը հպվել է ճանապարհին։ Ոչ թե մեքենան անցել է, նոր է պայթյունը եղել, այլ, երբ մեքենան հավասարվել է պայթյունի վայրին։ Պայթյունի պահին նրան ուղեկցող  «Նիսսան Պատրուլ»  մակնիշի մեքենան ոչ թե «Ռենջ Ռովեր»–ի հետևից է ընթացել, այլ նկատելով պայթյունը՝ թեքվել է ձախ, մինչդեռ եռաչափ պատկերում տպավորություն է, թե պայթյունն ուղղված է եղել «Նիսսան Պատրուլ»–ին»,–ասաց պաշտպանը։

 Փաստաբանը հայտնեց, որ պայթյունի դեպքը  ֆիքսել է ապակե տարաների արտադրությամբ զբաղվող «Սարանիստ» ՍՊԸ-ի տեսախցիկը, որի տեսագրությունը նա ներկայացրել է վարույթն իրականացնող մարմնին։ Պաշտպանը միևնույն ժամանակ միջնորդել է նախաքննական մարմնին՝ վերացնել դեպքի վայրի եռաչափ մոդելավորման անճշտությունները։

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը և ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ։ Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։

«Շշի Մելոյի» մեքենայի պայթյունի և դեպքի վայրի 3D մոդելավորումը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ