News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 19
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բնակչուհին անսովոր երազ է տեսել, թե ինչպես է կուլ տալիս նշանադրության մատանին: Երբ կինն արթնացել է, հայտնաբերել է, որ դա տեղի է ունեցել նաեւ իրականում, հաղորդում է Americaru-ն:

Ջեննա Էվանսն այդ պատմությամբ կիսվել է Facebook-ում: Նա խոստովանել է, որ երազ է տեսել, թե ինչպես է մատից հանում նշանադրության մատանին եւ մեկ բաժակ ջրով կուլ տալիս այն: Երազում նա տեսել է, թե ինչպես է իր փեսացուի հետ գնում գնացքով, եւ անհայտ անձինք փորձում են կողոպտել նրանց, արդյունքում նա կուլ է տալիս իր մատանին:

Մի կողմից, կինն իրեն թեթեւացած է զգացել, երբ հասկացել է, որ դա երազ էր, սակայն հայտնաբերել է, որ մատանին անհետացել է: Նա իսկապես կուլ է տվել մատանին: Էվանսը դիմել է բժիշկների օգնությանը: Գաստրոէնտերոլոգը կերակրափողից հանել է բավականին խոշոր քարով մատանին:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ