News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 21
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ը նշվում է որպես Ժեստերի լեզուների միջազգային օր (International Day of Sign Languages), որը կոչված է սեւեռելու ուշադրությունն այդ լեզուների նշանակության վրա խուլ եւ թույլ լսող միլիոնավոր մարդկանց համար: Միջազգային օրը հռչակվել է 2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, գրում է Calend.ru-ն:

72/161 բանաձեւի նախաձեռնողն էր Խուլերի համաշխարհային ֆեդերացիան (World Federation of the Deaf, WFD): Այդ կազմակերպության տվյալներով՝ աշխարհում ապրում է ավելի քան 70 միլիոն խուլ մարդ, որոնց համար ժեստերի լեզուն արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հիմնական միջոցն է: Այդ կազմակերպության տեղեկություններով՝ աշխարհում կան շուրջ 300 ժեստային լեզուներ, ինչպես նաեւ ժեստերի միջազգային լեզու: Միջազգային հանրությունն ընդունում է ժեստերի լեզուն որպես լիիրավ բնական լեզու:

ՄԱԿ-ի բանաձեւը կոչ է անում պետություններին հոգ տանել, որ բոլոր կարիքավորների համար ապահովվի ժեստերի լեզուների վաղ հասանելիությունը, կազմակերպվի որակյալ կրթությունը խուլ մարդկանց համար, իսկ ժեստերի լեզուն ուսումնասիրելն ստացել է ավելի պարզեցված եւ հասանելի ձեւեր:

Ժեստերի լեզուների միջազգային օրը սեպտեմբերի 23-ին տոնելու ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հենց այսօր 1951 թվականին հիմնվել է Խուլերի համաշխարհային ֆեդերացիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել