News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում հաշված րոպեների ընթացքում վաճառվել են Jesus Shoes («Հիսուսի կոշիկներ») կոչվող էքսկլյուզիվ մարզակոշիկները՝  չնայած մեկ զույգի համար 3 հազար դոլար արժեքին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Fox News-ի վրա հղումով: 

Nike նշմամբ այդ մարզակոշիկները, սակայն, որեւէ կապ չունեն ընկերության հետ: Nike Air Max 97s-ը միայն հիմք է հանդիսացել Jesus Shoes-ի համար, որոնք թողարկվել են 20 զույգ խմբաքանակով: Ներբանի հատվածը լցված է Հորդանան գետից բերված սուրբ ջրով: Մարզակոշիկի վրա Աստվածաշնչից հատված է մեջբերված, որում ասվում է, որ Հիսուս Քրիստոսը քայլել է ջրի վրայով: Մարզակոշիկի քուղերի վրա խաչ կա, իսկ վառ կարմիր ներդիրները կոչված են հիշեցնելու Հռոմի պապի ավանդական կոշիկների մասին:

Նորույթը ստեղծվել է MSCHF-ի դիզայներների կողմից: Ընկերության կոմերցիոն տնօրեն Դենիել Գրինբերգը պատմել է, որ այդպիսով իրենք ծաղրել են տարբեր ոլորտների ընկերությունների համագործակցության միտումը: «Մենք ներկայացրել ենք Արիզոնայից սառը թեյ արտադրողի համագործակցությունը Adidas ընկերության հետ, որը մարզակոշիկ է վաճառում եւ գովազդում սառը թեյ արտադրողին: Մենք ցանկանում էինք ցույց տալ, թե որքան անհեթեթ կարող է լինել համագործակցության մշակույթը»,- ասել է նա:  

MSCHF-ն չի ծրագրում թողարկել Jesus Shoes-ի երկրորդ խմբաքանակը, սակայն բրենդի հիմնադիր Գեբրիել Ուիյլին չի բացառում ապագայում նման հնարավորությունը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ