News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաժանումից ավելի քան 60 տարի անց 80-ամյա Բոբ Հարվին ու Անետ Ադկինսն ամուսնացել են։ Երջանիկ զույգն ընդունելություն է կազմակերպել այն նույն ռեստորանում, որտեղ շատ տարիներ առաջ եղել է նրանց առաջին ժամադրությունը, հաղորդում է USA.one-ը։

«Նա կյանքում երբեւէ տեսածս ամենագեղեցիկ աղջիկն էր,- ասել է Բոբ Հարվին,- նրան տեսել եմ երբ 11-րդ դասարանում էի, ու խելահեղորեն սիրահարվել եմ»։

Զույգը հանդիպել է 1955-56 թվականներին, սակայն իր ընտանիքի հետ Ֆլորիդայում հանգստի ժամանակ Անետը սիրահարվել է մեկ այլ տղամարդու՝ Ջոն Կալահանին, որի հետ էլ ամուսնացել է 1961-ին ու երեխաներ ունեցել։ Բոբն, իր հերթին, սիրահարվել եւ 1959-ին ամուսանացել է Դիանա անունով կնոջ հետ։ Անետի ամուսինը մահացել է 2015-ի հունվարին, իսկ Բոբի կինը 2017-ին՝ քաղցկեղից։

Մի քանի ամիս առաջ Բոբը, մտածելով իր դպրոցական սիրո մասին, Google-ի միջոցով գտել է նրան։ Զարմանալի է, բայց Անետն էլ է մտածել իր նախկին համադասարանցու մասին, երբ վերանայել է դպրոցական ավարտական հանդեսի նկարները։ Արդյունքում զույգը հանդիպել է Օհայոյում, որտեղ հիմա ապրում է Անետը։ Բոբը սիրեցյալի համար ծաղիկներ է բերել եւ, զույգի խոսքերով, նրանք միանգամից հասկացել են, որ նախկին զգացմունքները նորից արթնացել են։ Երկու շաբաթ առաջ նրանք ամուսացել են։ «Ամեն նոր առավոտ ես նրան ավելի ու ավելի եմ սիրում»․- ասել է Բոբ Հարվին իր կնոջ եւ նախկին համադասարանցու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ