News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն՝ հասարակական սննդի ձեռնարկություններին արգելվում է ֆուա-գրա եւ այլ կերակրատեսակներ վաճառել, որոնց պատրաստման համար թռչուններին հարկադրաբար կերակրում են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի Նյու Յորքի քաղաքային խորհրդի 46 անդամներ քվեարկել են «Տնային թռչունների հարկադրաբար կերակրումից ստացված արտադրանքի վաճառքի արգելքի մասին» օրինագծի ընդունման օգտին: Դեմ է քվեարկել 6 անդամ:

Ըստ օրինագծի տեքստի՝ «հասարակական սննդի որեւէ ձեռնարկություն կամ մանրածախ սննդի հիմնարկություն չպետք է նման արտադրանք պահպանի կամ վաճառի»:

Օրինագծում նշվում է, որ ֆուա-գրա նշմամբ մթերքները հարկադրաբար կերակրման մթերք կհամարվեն, քանի դեռ չի ապացուցվել հակառակը:

Նշվում է, որ խախտման դեպքում նախատեսվում է 500-2000 դոլարի չափով տուգանք սահմանել: 

Ֆուա-գրան (ֆրանսերենից թարգմանաբար՝ «ճարպոտ լյարդ») ֆրանսիական կերակրատեսակ է, որը պատրաստվում է բադերի եւ սագերի ճարպոտ լյարդից թռչունների հարկադրաբար կերակրման հատուկ եղանակով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ