News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տղամարդիկ միջինն ավելի զարգացած հումորի զգացողություն ունեն, քան կանայք։ Այսպիսի հայտարարություն են արել Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների գիտնականները մասշտաբային հետազոտության արդյունքում, տեղեկացնում է Planet- today-ը՝ հղում կատարելով Psychology Today-ին։

Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են թեմայի վերաբերյալ արդեն առկա հետազոտությունները եւ պարզել, որ տղամարդիկ միջինը փոքր-ինչ ավելի ծիծաղելի են կատակում, քան կանայք։ Բայց դա, ինչպես հատկապես ընդգծում են հոգեբանները, չի նշանակում, թե բոլոր տղամարդիկ են ավելի լավ կատակում, քան կանայք։

«Փորձերը, որոնց մասնակիցներին խնդրել են, օրինակ, հորինել ծիծաղելի մակագրություններ նկարների համար, ցույց են տալիս, որ տղամարդիկ ընդհանուր առմամբ ավելի լավ են լուծում այս խնդիրը, քան կանայք։ Դա թույլ է տալիս մեզ ենթադրել, որ հումորի զգացողությունը ավելի ուժեղ զարգացած է տղամարդկանց մոտ։ Բայց դա չի նշանակում, թե կանանց մեջ չկան իսկապես տաղանդավոր ներկայացուցիչներ հումորի հետ կապված մասնագիտություններում»,- նշում են հոգեբանները։

Փաստը, որ տղամարդիկ, դատելով վիճակագրությունից, միջինն ավելի լավ են կատակում կանանցից, բացատրվում է շատ պարզ՝ հումորը վաղուց վերածվել է գործիքի, որի օգնությամբ տղամարդիկ մրցակցում են միմյանց հետ կանանց ուշադրությունը գրավելու համար։ Հետեւաբար, գործի է անցել արդեն էվոլյուցիոն գործոնը, որը նպաստում է հումորի լավ զգացողություն ունեցող մարդկանց  ավելի ակտիվ բազմացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ