News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կանադայի Օնտարիո նահանգում ուժի մեջ է մտել դպրոցներում սմարթֆոնների օգտագործման արգելքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այդպիսով երեխաները կարող են կենտրոնանալ ուսումնական գերծընթացի վրա, հայտարարել են տեղական իշխանություններն՝ ավելացնելով, որ հեռախոսները դարձել են աշակերտներին դասերից շեղող հիմնական գործոններից մեկը։

Սմարթֆոնների գործածումն արգելվել է ոչ միայն աշակերտներին, այլեւ՝ ուսուցիչներին։ Արգելքը գործում է միայն դասերի ընթացքում, դասամիջոցին նորից կարելի է օգտվել գաջեթներից։

Փաստաթղթում առկա է բացառություն՝ ուսուցիչներին թույլատրվում է դասի ժամանակ օգտվել սմարթֆոններից, եթե ծագում է նման անհրաժեշտություն, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակներում, օրինակ՝ շտապ օգնություն կանչելու համար։ Արգելքը չի վերաբերի նաեւ սահմանափակ կարողություններով երեխաներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ