News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 16
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արտակարգ դեպք՝  Երևանում։ 19։50-ի սահմանում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Էրեբունի վարչական շրջանի Աթոյան անցուղի 14 շենքի բակում գտնվող ավտոտնակներում հրդեհ է բռնկվել; Ըստ SHAMSHYAN.COM-ի՝ օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի 3 մարտական հաշվարկ; Հրշեջ-փրկարարները քաղաքացիների հետ համատեղ նշված ավտոտնակներից դուրս են բերել 2 ավտոմեքենա, լուրջ վնասվել են, և մարել են 3 ավտոտնակներում ծագած հրդեհը։ Նախնական տվյալով՝ հրդեհից վիրավորվածներ չկան։ Օպերատիվ կերպով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Արագ ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության ներկայացուցիչները, որոնք ժամանակավորապես հոսանքազրկել են ավտոտնակները, որպեսզի հրշեջ-փրկարարները կարողանան անվտանգ հրդեհաշիջում իրականացնել։ Ոստիկանությունը պարզում է ավտոտնակների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև՝ ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել