News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները միայն նավթային հանքավայրերի համար է պահպանում իր ռազմական ներկայությունը Սիրիայում։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ունենք նավթ։ Նավթն անվտանգության մեջ է։ Մենք զինվորականներին միայն նավթի համար ենք թողել»,- ասել է Թրամփը։ «Ինչպես ձեզ հայտնի է, մենք մեր զինվորականներին վերջերս տարել ենք հետ, քանի որ, ինչպես ինձ է թվում, եկել է ժամանակը, որ մենք անհանգստանանք ոչ ուրիշների սահմանների համար, ես ուզում եմ անհանգստանալ մեր սահմանների համար»,- պարզաբանել է ամերիկյան առաջնորդը։

«Կրակի դադարեցման ռեժիմը շատ լավ պահպանվում է։ Մենք խոսել ենք քրդերի հետ, եւ նրանք, դատելով ամեն ինչից, շատ գոհ են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Էրդողանին այն աշխատանքի համար, որ նա արել է»,- ասել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ