News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ չհայտարարված այցով Աֆղանստան է մեկնել, հայտնում է CNN-ը։

Սա ԱՄՆ ԶՈՒ-ին այցելելու համար տիկնոջ հետ Թրամփի երկրորդ արտասահմանյան ուղեւորությունն է։

Նշվում է, որ գալով Աֆղանստան՝ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպում է անցկացրել երկրի նախագահ Աշրաֆ Հանիի հետ։

Թրամփը Բահրամում ՌՕՈՒ բազայում զինծառայողներին հայտարարել է, թե «Թալիբանն» ուզում է գործարք կնքել։

«Դա պետք է լինի իսկական գործարք, սակայն մենք կտեսնենք։ Բայց նրանք ուզում են գործարք կնքել»,- Թրամփի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ