News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ հեռախոսազրույցում ցավակցություն է հայտնել անտառային հրդեհների հետեւանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ եւ օգնություն առաջարկել տարերային աղետների դեմ պայքարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության հաղորդագրությունը:

«ԱՄՆ նախագահը մեծ մտահոգություն է հայտնել նրանց վերաբերյալ, ում հրդեհներն առնչվել են, եւ ցավակցել է՝ կապված հրշեջների եւ մյուս մարդկանց զոհվելու հետ,- նշել են մամուլի ծառայությունից: - Նախագահ Թրամփը Ավստրալիայի կառավարությանն առաջարկել է օգնել այդ սարսափելի հրդեհների դեմ պայքարում»:

Լայնածավալ անտառային հրդեհներն Ավստրալիայի արեւելյան ափերն ընդգրկել են 2019 թվականի հոկտեմբերին: Ներկայումս կրակով են բռնկված զգալի տարածքներ Նոր Հարավային Ուելս եւ Վիկտորիա նահանգներում, հարավայի ափերի մի շարք շրջաններ զբոսաշրջիկների համար փակ են, իսկ դրանց բնակիչները շտապ տարհանվելու հրահանգ են ստացել: Հրդեհների հետեւանքով ոչնչացել է ավելի քան 6,5 մլն հա անտառ, մոտ 2 հազար բնակելի շենք եւ շուրջ 3 հազար վարչական ու տնտեսական կառույցներ: 2019 թվականի փետրվարից կրակի հետեւանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ 3 հրշեջ, 6 մարդ անհետ կորած է համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ