News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 28
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի գործն ուսումնասիրության նպատակով տեղափոխվել է Քննչական կոմիտեի հատուկ կարեւորության գործերով վարչություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է:

Զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանի հրազենային վիրավորումներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ Աջամյանի հարազատները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս խոստացել էր անձամբ հետևել գործի ընթացքին։

Նշենք, որ մինչև վարչապետի հետ հանդիպումը հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Կառավարության դիմաց։ Նրանք փակել էին Տիգրան Մեծի պողոտան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ժամկետային զինծառայողների` հրազենային վիրավորումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասով…
Հայտնի են Արցախի զորամասերից մեկում վիրավորվածների անունները. Մեկի վիճակը ծանր է
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն…
Արցախի զորամասերից մեկում դեպք է գրանցվել. կա երկու վիրավոր. խոսնակ
Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում...
ՊՆ-ն առաջարկում է ավելացնել պահեստայինների՝ զինվորական հավաքների մասնակցությունից խուսափելու տուգանքը
Հավաքներից խուսափելու տուգանքները պահեստայինների համար կավելացվեն...
Կխստացվի զինծառայողներին ինքնասպանության հասցնելու պատիժը
Օրինագիծը վերաբերում է զինծառայողների ինքնասպանություններին...
«Ես հաստատում եմ այդ տեղեկությունը». Դավիթ Տոնոյանը՝ բանակում զոհերի թիվը պատմական մինիմումի հասցնելու մասին
Կարգապահության ամրապնդմամբ եւ մեր սպայական կազմի կրթվածության բարձրացմամբ մենք ամեն ինչին կհասնենք...