News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոստիկանության տարածած հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում, իմ պաշտպանյալ Տիգրան Կարապետյանը ոստիկանի չի հարվածել, այլ նրան քարշ տալուց անկանոն  շարժումների հետեւանքով հարված եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը`անդրադառնալով երեկ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրությանը, որում ասվում էր, որ Երևանի 47-ամյա բնակիչը հարբած վիճակում մարմնական վնասվածք է պատճառել ոստիկանին:

«Ոստիկանությունը այդ հայտարարությունը տեղադրեց քաղաքացուն խոշանգելու մասին  լուրը հրապարակելուց հետո, եւ եթե կար ոստիկանին հարվածելու փաստ, ապա թող ավելի շուտ իրենց պաշտոնական էջում տեղադրեին, ոչ թե նյութին հակադարձեին: Այսինքն այ ամենից  ենթադրում ենք, որ Ոստիկանության հայտարությունը իրականությանը չի համապատասխանում: Կարեւոր չէ, թե ով է, քաղաքացի է, ով խոշտանգվել է, նվաստացվել է: Ոստիկանությունում թքել են նրա վրա, ուզեցել են մտցնեն զուգարան, կոտրեն, հենց հիմա Տիգրանը հոգեպես ընկճված վիճակում է, չի խոսում, նրա հինգ տարեկան երեխային են հայհոյել, կնոջը, մորը: Մի խոսքով` քաղաքացի է ծեծվել Ոստիկանության բաժնում, օպերների կողմից ստորացվել է  բաժնի պետի եւ քրեականի պետի կողմից, այսինքն այդ բաժինը միշտ էլ փայլել է այդ գործողություններով»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանը պատմեց, որ իր պաշտպանյալը արագ է վարել մեքենան, քանի որ երեխայի համար դեղամիջոց գնելու էր շտապում, նրան են մոտեցել քաղաքացիական հագուստով ոստիկանները եւ ասել են` «ինչու ես արագ քշում, քեզ ով է` թույլ տվել», ինչին Տիգրանը հակադարձել է` «դուք ով եք` ինձ ասեք, թե ես ոնց քշեմ», ու նա չի իմացել, որ ոստիկաններ են իր հետ խոսող անձինք:

«Դուրս են գալիս ոստիկանները նրանք քարշ տալով, ծեծելով, տշելով տանում են նրա մեքենան են նստացնում եւ տեսանյութ ունեն, եւ դրանում էլ երեւոմ է, որ օպերլիազորի աչքը վնասվում է Տիգրանի անկանոն շարժումներից, երբ նրան քարշ են տալիս: Դեմքի վրա նորմալ տեղ չի մնացել, որովհետեւ նրան չեն ծեծել, այլ կոնկրետ տշել են»,- պատմեց փաստաբանը:

Նա հայտնեց նաև, որ այսօր Տիգրան Կարապետյանին ռենտգեն զննման են ենթարկելու:

Հիշեցնենք՝ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Մարտի 27-ին, ժամը 5-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային և ներկայանալով՝ վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ: Անձը պարզելու նպատակով, ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։

Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք: Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 5։25-ին, մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին' հարցաքննության։ Բժիշկների կողմից ստուգվել է նրանց սթափության աստիճանը: Պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: 48-ամյա վարորդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ