News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Նորաշեն համայնքում մահացածի ընտանիքը կորոնավիրուսով վարակված, Մոսկվայում մեկուսացված է եղել, եւ Նորաշենի համայնքապետ Արտակ Հարությունյանը խոստացել է հարազատներին, որ մարզպետի միջոցով նրանց Հայաստան կբերի, եւ ՔՊ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանը, իր կամակատար Արտակ Հարությունյանի խոսքից դուրս չի եկել, ու ոմն Եղիշի միջոցով ձեռք են բերել ավիատոմսեր եւ նրանց բերել են Հայաստան։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչներից մեկը։

«Ի՞նչ է տեղի ունեցել Նորաշենում իրականում։ Նորաշեն գյուղն առաջինը եղավ, որ COVID19-ի շրջանակներում ամբողջ գյուղը փակվեց՝ մեկուսացվեց: Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն էլ անդրադարձավ այս դեպքին, բայց ոչ մի խոսք, որ իր ապաշնորհ գործադիրի անգործության պատճառով է վարակը թափանցել գյուղ: Մոսկվաբնակ սրտային խնդիր ունեցող, օրեր առաջ մահացած քաղաքացին, ունեցել է անոթային խնդիրներ եւ Հայաստան է եկել վիրահատվելու, սակայն վիրահատությունից մեկ օր առաջ մահացել է ինֆարկտից: Հիմա կարեւորը, պարզվում է՝ քաղաքացուն անգամ մեկ օր ուշացումով են թաղել, քանի որ Մոսկվայում գտնվող իր ընտանիքը կորոնավիրուսով վարակված մեկուսացված է եղել, եւ Նորաշենի համայնքապետ Արտակ Հարությունյանը խոստացել է հարազատներին, որ մարզպետի միջոցով նրանց Հայաստան բերել կտա: Ու այդպես էլ արել են՝ ՔՊ-ական մարզպետ Գարիկ Սարգսյանը իր կամակատար Արտակ Հարությունյանի խոսքից դուրս չի եկել եւ ոմն Եղիշի միջոցով ձեռք են բերել ավիատոմսեր, նրանց բերել են Հայաստան, իսկ հետո, շտապ օգնության մեքենայով նրանց բերել ընտանիքի հոր հուղարկավորությանը: Ու տեղական պարետ Արտակ Հարությունյանը, իբր քիչ է, որ վարակը բերել է իր գյուղ, մի բան էլ ինքն է մասնակցել թաղմանը՝ թույլ տալով, որ 300 հոգուց ավելի մարդ մասնակցի, իսկ 100 հոգու համար էլ հոգեհաց են տվել նախկին գյուղապետ Արտուշ Սարգսյանի անօրինական, չգրանցված ռեստորանում: Այսքանից հետո ինչպե՞ս որակես այս անպատասխանատու գյուղապետի գործունեությանը»,– նշեց քաղաքացին:

Նորաշեն համայնքի ղեկավար Արտակ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը, չպատասխանեց անգամ, թե ինքը մասնակցե՞լ է հոգեհանգստի, ապա հոգեհացի արարողությանը։

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ուղղված մեղադրանքի հետ կապված հարցեր ուղղեցինք նաեւ նրան։ Մարզպետի խորհրդական Լիլիթ Թադեւոսյանը NEWS.am-ի հետ զրույցում փոխանցեց մարզպետի խոսքը. «Երբ այդ քաղաքացին եկել է գյուղ, Գարիկ Սարգսյանը միայն այդ ժամանակ է իմացել, որ դրսից եկած քաղաքացի կա, որ եկել է մասնակցի իր հոր հուղարկավորությանը։ Մնացած բոլոր արտահայտությունները, թե մարզպետը որեւէ ձեւով առնչություն ունի այդ մարդուն բերելու եւ այլնի հետ, չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է համայնքապետի մասնակցությունը թաղմանը, երբ գյուղում մարդ է մահանում, գյուղապետերը մասնակցում են իրենց համայնքի բնակչի թաղման արարողությանը։ Հոգեհացի հետ կապված պետք է դիմել ոստիկանությանը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ