News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 21
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարության հետ համատեղ Արդարադատության նախարարությունը մշակում է օրենսդրական փաթեթ, որը կառավարությանը հնարավորություն կտա արտակարգ իրավիճակների ժամանակ առանց արտակարգ դրություն հայտարարելու իրականացնել բնակչության պաշտպանության և սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ։

NEWS.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանն ասաց. «Արդարադատության նախարարությունը հիմնականում աշխատում է Առողջապահության նախարարության հետ այս նախագծերի շուրջ, բայց համագործակցում ենք նաև Արտակարգ իրավիճակների նախարարության եւ վարչապետի աշխատակազմի հետ»։

Նա ժամկետներ չկարողացավ հստակեցնել, թե երբ օրենսդրական փաթեթը պատրաստ կլինի։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է մինչև օգոստոսի 12-ը փաթեթն ընդունվի, և արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու կարիք չլինի, Լուսինե Մարտիրոսյանն ասաց՝ մեկնաբանություն տալ չի կարող, նման ինֆորմացիա չունի։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, երբ Կառավարությունը 4-րդ անգամ երկարացրեց արտակարգ դրության ժամկետները, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արտակարգ դրությունը անվերջ երկարացնել հնարավոր չէ, և պետք էլ չէ։

«Այս ընթացքում մենք նախորդ ամսվանից որոշում ունենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ հնարավորություն կտա այդ գործիքակազմը կիրառել ոչ թե արտակարգ դրության, այլ արտակարգ իրավիճակի ռեժիմում, որը սահմանափակումներով և իր ծանրությամբ կլինի շատ ավելի թեթեւ, այսինքն՝ այն թիրախավորված եւ հենց հակամահաճարակային միջոցառման տրամաբանությամբ կշարունակվի»,- ասել էր վարչապետը։

Հավելենք, որ արտակարգ դրությունն ավարտվում է օգոստոսի 12-ին, ներառյալ ժամը 17:00-ն։ Համավարակով պայմանավորված Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 16-ին, և ամեն ամիս այն երկարաձգվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման 6 196 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում աճել է 71-ով՝ մեկ օր առաջվա 79-ի դիմաց․․․
Նոր Զելանդիան ավելի քան 18 միլիոն դոլար է ներդնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման մեջ
Համապատասխան ներդրումային փաթեթը կուղարկվի COVAX միջազգային մեխանիզմի միջոցով...
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 367 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 45, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի…
Կորոնավիրուսից մահացած 6 անձանցից ամենաերիտասարդը 60-ամյա կին է
Այսպիսով` երեկ կատարվել է 1633 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 121 նոր դեպք: Ունենք 29 առողջացած...
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 193 նոր դեպք
Համավարակի սկզբից մինչ այժմ կորոնավիրուսից բուժվել է 1534 մարդ, մահացել է 20 հիվանդ...
Կորոնավիրուսով վարակման121 նոր դեպք մեկ օրում. մահացել է 6 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 265241, վերջին մեկ օրում` 1633 նոր թեստավորում...