News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ-ում Ռուսաստանի դեսապանությունն արձագանքել է հուլիսի 30-ից Բագրատաշենի անցակետում գտնվող ռուսաստանաբնակ հայերի  հորդորներին, որպեսզի վերջիններիս հնարավոր լինի ավտոբուսներով տեղափոխել Ռուսաստան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բագրատաշենում  գտնվող Արթուր Այնազյանը։

«Լրատվամիջոցների կողմից մեր խնդիրը բարձրաձայնելուց հետո մեզ հետ կապվեցին։ Մեզնից  անձնագրի տվյալները պահանջեցին, թիվը, թե քանի հոգի ենք, ինչպես նաև ավտոբուսի տվյալները, որը մեզ պետք է տեղափոխի, մենք ենք վճարելու մեր տեղափոխման գումարը։ Դեսպանությունը պարզապես պետք է պայմանավորվի Վրաստանի հետ, որպեսզի մենք կարողանանք  սահմանը հատել։ Հիմա սպասում ենք, չգիտենք՝ ե՞րբ կլինի։ Մեզ տանելու են մինչև Վլադիկավկազ, այսինքն՝ սահմանը կանցկացնեն ու դրանից հետո յուրաքանչյուրս կգնանք մեր տներով»,- ասաց Արթուրը։

Հիշեցնենք, որ  համավարակով պայմանավորված նրանք չէին կարողանում հատել սահմանը,  մինչև Բագրատաշեն գնալը դեսպանատան  դիմաց ակցիաներ են արել, որպեսզի իրենց խնդրին ուշադրություն դարձնեն և հնարավոր լինի իրենց տեղափոխել Ռուսաստան, սակայն արձագանք չի եղել և հարկադրված այդ քայլին են դիմել։

Այս պահին, ըստ Արթուրի՝ Բագրատաշենում 81 հոգի կա, որոնք սպասում են՝ իրենց Ռուսաստան տեղափոխելու հնաչավորությանը։

«Եթե մենք մի շաբաթ էլ այստեղ ապրենք, շատ հնարավոր է, որ ավտոբուսի գումարը չլինի։ Ընկերությունը, որի ավտոբուսը մեզ տեղափոխելու է  Ռուսաստան, մեզ աջակցելու համար չնչին գումար է մեզնից  վերցնելու՝ հասկանալով մեր վիճակը»,- ասաց Արթուրը՝ հավելելով, որ նախորդ խումբը, որոնց Հայաստանից տեղափոխել են Ռուսաստան, տեղափոխման ծախսերը հոգացել է դեսպանությունը։ 

Բագրատաշենում գտնվողները վաղուց  գրանցվել են, որպեսզի ինքնաթիռով մեկնեն, սակայն նրանց հերթը չի հասել և ստիպված այդ քայլին են դիմել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները
Հրամանով սահմանվել են ուսհաստատություններում կանխարգելիչ ու սանիտարահակահամաճարակային միջոցառումների…
Կորոնավիրուսից մահացածները 73-ամյա եւ 84-ամյա տղամարդիկ են
Այսպիսով` երեկ կատարվել է 3842 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 392 նոր դեպք: Ունենք 135 առողջացած...
Կորոնավիրուսով վարակման 392 նոր դեպք մեկ օրում. մահացել է 3 մարդ
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 276077, վերջին մեկ օրում` 3842 նոր թեստավորում...
«Իրատես». Արյունաբանականի թեման չմարսած՝ Թորոսյանն օրերս մեկ այլ «բորշչ» հրամցրեց . Փաշինյանը նրա սխալներն է խմբագրում
Ախր ո՞նց, էլի, ո՞նց կարող էր այդպես վարվել...
Սինգապուրը հույս ունի արհեստական բանականության միջոցով փրկել զբոսաշրջությունը
Քաղաք-պետությունը փորձում է փրկել զբոսաշրջության ոլորտը եւ հույս ունի, որ արհեստական բանականությունը կօգնի անվտանգ վերադարձնել զբոսաշրջիկներին․․․
Իտալական Alitalia ավիաընկերությունը COVID-ի ախտորոշման թեստավորում անցած չվերթներ է գործարկում
Օդանավակայանում թեստավորում անցած ուղեւորներն արդյունքները կստանան 30 րոպեից...