News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 22
USD
485.29
EUR
569.58
RUB
6.39
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Մերիլենդի McDonald's-ում աշխատող մահմեդական կինը պնդում է, որ մենեջերներն ու աշխատակիցները սեռական ոտնձգություններ են թույլ տվել նրա նկատմամբ եւ ենթարկել կրոնական խտրականության, երբ նա իսլամ է ընդունել, հաղորդում է AP-ը։

Բալթիմորից 28-ամյա Դայմոնդ Փաուելը դատի է տվել իր նախկին գործատուին՝ Լենհեմից Susdewitt Management LLC-ին։

2016 թվականին, երբ նա սկսել է աշխատել ընկերությունում, որը ղեկավարել է McDonald's-ի երկու գրասենյակ Բալթիմորի միջազգային օդանավականայանում, Փաուելը քրիստոնյա էր։ Այնուհետեւ նա ընդունել էր իսլամ եւ աշխատավայրում սկսել կրել հիջաբ, կրոնական գլխաշոր։

Մենեջերներից մեկն ասել էր նրան հանել այդ վերնահագուստը, իսկ մյուս մենեջերն ասել էր․ «Դուք չպետք է սպասեք, մինչեւ Աստված կարթնանա, որպեսզի դուք աղոթեք»,-ասվել է Փաուելի դաշնային հայցում։

Փաուելը համարում է, որ նա պետք է աղոթի օրական հինգ անգամ սահմանված ժամին։ Համաձայն իր հայցի՝ գործադիր մենեջերն ի սկզբանե բավարարել է Փաուելի խնդրանքը աղոթելու համար կարճ ընդմիջումներ անելու մասին իր հերթափոխի ժամանակ։

Սակայն գլխավոր մենեջերն արգելել է Փաուելին աղոթել օդանավակայանի անաղմուկ վայրում եւ փոխարենը կարգադրել նրան աղոթել խորդանոցում, իսկ հետո առհասարակ արգելել է՝ ասելով՝ «Աստված կհասկանա», նշված է հայցի մեջ։

Դատական հայցում նշված է նաեւ, որ Փաուելը ենթարկվել է սեռական ոտնձգությունների աշխատավայրում․ մի քանի մենեջեր եւ գործընկեր հարցրել են նրան՝ արդյո՞ք նա կույս էր, իսկ հերթափոխի պետը ակնհայտ սեռական բնույթի նկատողություններ էր արել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել