News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Այսօր գիշերը Լոնդոնում մահացել է Այսուլթան Նազարբաեւը, հաղորդում է zakon.kz-ը։

Մահվան պատճառը պարզվում է․ նախնական տվյալներով՝ սրտի կանգն էր։

Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն։ Այսուլթան Ռախաթովիչը 30 տարեկան էր։

Նա Ղազախստանի նախագահի ավագ դստեր որդին էր։ Սովորում էր Ասթանայի միջազգային քոլեջում, ինչպես նաեւ Ավստրիայում՝ «Ամերիկյան միջազգային դպրոցում»։ 2010 թվականին ավարտել էր Բրիտանիայի Թագավորական ռազմական ակադեմիան։ 2012-ին սկսել էր աշխատել Ղազախստանի ՊՆ Գլխավոր հետախուզական վարչությունում, որտեղ ծառայել էր մեկ տարի։

Երբ հայրը նշանակվել էր դեսպան Ավստրիայում, սկսել էր խաղալ ֆուտբոլ «Ադմիրա Վաքեր» ակումբում։ 2006 թվականին երկու խաղի էր մասնակցել Ղազախստանի առաջին լիգայում մայրաքաղաքային «Ռախաթ»-ի կազմում, 2007-ին Ալմաթիի «Ժելեզնոդորոժնիկ» ֆուտբոլի թիմի կազմում էր։ Որոշ ժամանակ փորձել էր խաղալ բրիտանական «Պորթսմութում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ