Հնդկաստանում բռնաբարվել եւ սպանվել է 13-ամյա աղջիկ։ Հանցագործությունը տեղի է ունեցել Ուտար Պրադեշ նահանգում, հաղորդում է BBC News-ը։
Նրա մարմինը հայտնաբերվել է դաշտերում։ Ձերբակալվել են նրա հարեւանները։
Հեռուստաալիքը նշում է, որ բռնաբարություններն ու այլ սեռական հանցագործությունները գտնվում են երկրում ուշադրության կենտրոնում 2012 թվականին Դելիում ավտոբուսում երիտասարդ կնոջ բռնաբարությունից եւ սպանությունից հետո։
Այդ անմարդկային հանցագործությունը բարձրացրել է բողոքի ալիք եւ մի շարք փոփոխություններ բռնաբարության մասին հոդվածում, սակայն սեռական բնույթի հանցագործությունների կրճատման նախանշաններ Հնդկաստանում դեռեւս չկան։
Վերջին տվյալներով՝ Հնդկաստանում բռնաբարության յուրաքանչյուր չորրորդ զոհը երեխա է։ Մեծամասամբ այդ հանցագործությունը կատարում են նրանք, ովքեր ճանաչում են զոհին։