News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 27
USD
493.24
EUR
582.42
RUB
6.45
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցերով վրաց-ադրբեջանական հանձնաժողովի անդամ Նատալյա Իլյիչեվայի տանը խուզարկություն է անցկացվում, հաղորդում է Ռուսթավի 2-ը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ քննությունը նրա մոտից առգրավել է 1938թ. քարտեզի օրիգինալը: Ենթադրաբար, հենց դրա հետ են կապված նրա տանը ընթացող քննչկան գործողությունները;

Հեռուստաալիքը նշում է, որ խոսքը քարտեզի մասին է, որը սահմանում է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը:

Խուզարկություն է անցկացվում նաեւ հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Իվերի Մելաշվիլիի աշխատասենյակում: «Իմ աշխատասենյակում խուզարկություն է անցկացվում, սակայն ինձ չեն ասել՝ ինչ են փնտրում»,-ասել է նա:

Օրերս Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել «Վրաստանի տարածքների մասի փոխանցումը օտարերկրյա պետությանը» հոդվածով: Դատախազության տեղեկացմամբ՝ հետաքննություն սկսելու պատճառ է դարձել օգոստոսի 17-ին ՊՆ գրավոր տեղեկությունը Վրաստանի պետական սահմանի դեմարկացիայի հարցով կառավարական հանձնաժողովի գործունեության մասին:

Դատախազությունում հայտարարում են, որ համաձայն ՊՆ-ից ստացված տեղեկության՝ վրաց-ադրբեջանական պետական սահմանի որոշ հատվածներ ապօրինաբար համաձայնեցվել են հանձնաժողովի կողմից՝ ի վնաս Վրաստանի տարածքային շահերի:

Միեւնույն ժամանակ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Դավիթ Գարեջայի վանական համալիրի մասով քարտեզագրական նոր նյութեր են հայտնաբերվել, որի առնչությամբ   2006-2007թթ. վրաց-ադրբեջանական համաձայնագիրը կարող է վերանայվել:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ