News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 18
USD
522.53
EUR
634.35
RUB
7.13
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

2021 թվականին գլխավոր կիբեռսպառնալիքները կլինեն քաղաքական կիբեռլրտեսությունը, 5G-ի միջոցով գրոհները եւ հեռավար աշխատակիցների վրա թիրախային հարձակումները: Հաքերների հիմնական թիրախները եւ այն գործիքները, որոնք նրանք կօգտագործեն, թվարկված են «Կասպերսկու լաբորատորիա»-ի GReAT հետազոտական կենտրոնի կանխատեսման մեջ, հաղորդում է Lenta-ն:

Մասնագետները կանխատեսում են, որ զոհերի տվյալների գողության սպառնալիքը եւ դրանց հետագա վաճառքը նպատակային կիբեռհարձակումներ պատրաստող հաքերների խմբերին կարող են առանցքային վտանգ դառնալ: Նման մանիպուլյացիաների նպատակը ընկերության ցանց ներթափանցելն ու սարքերը վարակելն է:

«Հարձակվողները կշարունակեն օգտագործել նման սխեմաներ բարդ նպատակային արշավներում»,- կարծում են փորձագետները: «Կասպերսկու լաբորատորիա»-ում ընդգծել են, որ կազմակերպությունները պետք է մանրակրկիտ ստուգեն ցանկացած վնասաբեր ծրագրային ապահովում եւ գործողություններ ձեռնարկեն յուրաքանչյուր համակարգչի վրա, որտեղ վտանգ կհայտնաբերվի:

Հեռավար աշխատանքի թրենդի պատճառով չարամիտներն այժմ կկենտրոնանան ցանցային սարքերում խոցելի տեղերի վրա՝ օգտագործողների տվյալները հավաքելու համար: Մասնագետների կարծիքով, հաքերները կծածկագրեն որոշակի կազմակերպության տվյալները եւ նրանից մեծ փրկագին կպահանջեն:

Հետազոտական կենտրոնի կանխատեսմամբ՝ հաջորդ տարի տարբեր երկրների իշխանությունները գնալով ավելի բացահայտորեն կհայտարարեն հարձակմանը որոշակի խմբի մասնակցության մասին: Փորձագետները կարծում են, որ պաշտոնական խողովակներով տեղեկատվության բացահայտումը կօգնի կիբեռլրտեսության դեմ պայքարին: Հետազոտողները նկատում են, որ 2021թ. 5G տեխնոլոգիայի ժողովրդականությունը մեծանում է, չարագործները կսկսեն ավելի ակտիվորեն փնտրել դրա թերությունները եւ օգտագործել դրանք իրենց շահադիտական նպատակների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ