News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՉԺՀ իշխանություններն ու կառավարության փորձագետները քննարկում են մոտ ապագայում տիեզերագնացներին Լուսին ուղարկելու հնարավորությունը եւ գիտական առաջադրանքներին համապատասխան ճիշտ պահ են ընտրում՝ հաշվի առնելով տնտեսական գործոնները: Այս մասին հայտարարել է Չինաստանի տիեզերական ազգային վարչության (CNSA) Լուսնային հետազոտությունների եւ տիեզերական ինժեներիայի կենտրոնի ղեկավարի տեղակալ, «Չանե-5» նախագծի պաշտոնական ներկայացուցիչ Պեյ Չժաոյույը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է Լուսնի վրա չինացի տիեզերագնացների վայրէջքի հեռանկարին, այս նախագիծը վերաբերում է օդաչուով առաքելություններին, մենք քննարկում ենք այդ խնդիրները»,- ասել է նա մամուլի ասուլիսում:

Կենտրոնի ղեկավարի տեղակալի խոսքով՝ Պեկինը պատրաստվում է Լուսինը ուսումնասիրել ինչպես տիեզերագնացների օգնությամբ, այնպես էլ ռոբոտների մասնակցությամբ:

Ինչպես նշել է նա, տիեզերական ծրագրի առաջընթացն անմիջականորեն կապված է Չինաստանի տնտեսական աճի հաջողության հետ: Չժաոյույն ասել է, որ Չինաստանի իշխանությունների ծախսերը տիեզերքի վրա կավելանան:

«Այս պահին դժվար է ճշգրիտ գնահատել, թե որքան է վերջին հաշվով արժեցել «Չանե-5» չինական նախագիծը, քանի որ ֆինանսավորումը վերաբերում է ոչ միայն ներկայիս առաքելությանը, այլեւ երկար ժամանակ շահագործման համար նախատեսված ցամաքային օբյեկտներին,- ասել է Պեյ Չժաոյույը,- Բացի այդ, ես կարծում եմ, որ ապագայում Լուսնի յուրացման մեր գործունեությունը ավելի համալիր բնույթ կունենա, ուստի Չինաստանի ծախսերը լուսնային ծրագրի վրա կշարունակեն աճել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ