News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 18
USD
521.91
EUR
634.43
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝  ՀՀ վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայրը՝ Գևորգ Թորոսյանը, վերջերս պաշտոն է ստացել շրջակա միջավայրի նախարարությունում։ Թորոսյանի հայրը, ով  նախկինում  աշխատել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի  ընդերքի գործակալությունում, մեկ ամիս առաջ աշխատանքի է անցել Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝  բարձրաստիճան պաշտոնյայի հայրը, որն առանձնապես ոգևորված չէ նոր աշխատանքով, ՊՈԱԿ–ում հաճախ է քաղաքական զրույցների բռնվում գործընկերների հետ։

Վերջերս նա հայտարարել է, որ «Նիկոլը վաղ թե ուշ գնալու է» և անկեղծացել, որ որպես վարչապետի հավանական թեկնածու տեսնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Ի դեպ, ասում են՝ չնայած վարչապետի նկատմամբ անվստահութանը, նա այսօր ջանասիրաբար աշխատել է Փաշինյանի կազամակերպած հանրահավաքի համար աշխատակիցների ցուցակագրմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ