News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փետրվարի 25-ից 27-ը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը միջազգային լրատվամիջոցներից 62 հայտ է ստացել՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Լրատվամիջոցները մեծամասամբ ներկայացնում են միջազգային հեղինակավոր գործակալություննները, ինչպիսին են՝ «Ասոշիեյթիդ պրեսը», «Ռաշա թըդեյը», «Ֆրանս պրեսը»։

Այդ ժամկետներից հետո այլ լրատվամիջոցներ եւս հայտ են ներկայացրել, սակայն ԱԳՆ-ը դեռ վերջնական տվյալներ չունի, թե ընդհանուր առմամբ մինչեւ օրս քանի արտասահմանյան լրատվամիջոց է հայտ ներկայացրել։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարությամբ հանդես եկավ` պահանջելով վարչապետի ու կառավարության հրաժարականը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳՇ-ի հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ համարեց եւ իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ