News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել շուրջ 300 հայ պաշտոնյաների հանդեպ: Այս մասին ապրիլի 13-ին խորհրդարանական ժամին Հայաստանի Ազգային ժողովի նիստում հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, Հայաստանի դատախազությունը որեւէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի այս քայլին: «Ի վերջո, դժվար չէ ներկայացնել ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարել պատերազմի ընթացքում։ Սրանք քրեական հանցագործություններ են, որոնք արգելված են մի շարք գործող օրենքներով եւ տարբեր կոնվենցիաներով: Նա օգտագործել է զանգվածային ոչնչացման քիմիական զենք: Բայց այդ փաստերից ոչ մեկով մենք Ադրբեջանի ռազմական եւ քաղաքական գործիչների հանդեպ հետախուզում չենք հայտարարել»,- ասաց Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանը հետախուզում է հայտարարել միայն մեկ ադրբեջանցու՝ ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարի հանդեպ: Պատգամավորը վստահ է, որ Ադրբեջանի վերջին քայլից՝ ղարաբաղյան պատերազմին նվիրված «պուրակի» բացելուց հետո Հայաստանը պետք է դժվարություններ ստեղծի ադրբեջանցի պաշտոնյաների ազատ տեղաշարժի համար` նրանց հանդեպ միջազգային հետախուզում հայտարարելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ